loader

Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։ 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում: 

Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»: 

Նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում մենք նման պահեր շատ կունենանք: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս