loader
Քոչարյան. Արտաքին տեսչությունն այս օրերին պետք է ավելի ուշադիր և ուժեղացած ռեժիմով աշխատի

Քոչարյան. Արտաքին տեսչությունն այս օրերին պետք է ավելի ուշադիր և ուժեղացած ռեժիմով աշխատի

«Արտաքին տեսչությունն այս օրերին պետք է ավելի ուշադիր և ուժեղացած ռեժիմով աշխատի»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փխնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը:

Հարցին, թե նոր իշխանությունների հետ արդյոք մտադիր է աշխատել, Քոչարյանն ասաց, որ իր անձնական ծրագրերի մասին ընդհանրապես չի խոսի:

«Բայց կարևորում եմ, որ հիմա բոլոր պետական կառույցները աշխատեն նույն ռիթմով, ինչը շատ կարևոր է երկրի համար, անվտանգության համար և նաև միջազգային հեղինակության համար: Ամենակարևորն այն է, որ ամեն ինչ պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում օրինականության, Սահմանադրության սահմաններում, և դրա բոլոր նախանշանները կան»,- ասաց նա:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս