loader
Կողոպուտը կատարողը ժամեր անց հայտնաբերվել և ձերբակալվել է

Կողոպուտը կատարողը ժամեր անց հայտնաբերվել և ձերբակալվել է

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Կինը հայտնում էր, որ րոպեներ առաջ, իրենց շենքի 2-րդ հարկում անհայտ անձը բացահայտ հափշտակել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 13.000 դրամ, բջջային հեռախոս, նույնականացման քարտ և ակնոց՝ պատճառելով 64.000 դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ոստիկանության Նոր-Նորքի բաժնից դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նույն օրը՝ ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գայի պողոտայի և Խուդյակովի փողոցի խաչմերուկից բերման ենթարկեցին 25-ամյա Մասիս Ն.-ին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տուժողին պատկանող բջջային հեռախոսը:

Հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Մասիս Ն.-ն ձերբակալվել է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս