loader

«Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանը ձերբակալվել է

Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանին։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։ 

Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։ 

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս