loader

Մի խումբ անձանց հետ ավազակային հարձակում կատարած Ցիգանկովը էքստրադիցիայի ենթարկվեց Հայաստան. տեսանյութ

Հուլիսի 12-ին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության սերտ համագործակցության շնորհիվ նա հայտնաբերվել էր Վրաստանի տարածքում՝ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին: 

Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում։ 

Անցած տարվա հոկտեմբերի 9-ին` ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար:

Ստանալով՝ 200 հազար դոլարին համարժեք գումար, նա հեռացել էր: 

Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և ձեռնարկվեցին միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեպքի մյուս մասնակիցները հայտնաբերվեցին հոկտեմբերի 14-ի գիշերը:

Ցիգանկովի էքստրադիցիայով քրեական գործի վարույթը կամբողջանա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս