loader
Կորած քաղաքացու մեքենան գտել են Գառնու ձորում. որոնումները շարունակվում են

Կորած քաղաքացու մեքենան գտել են Գառնու ձորում. որոնումները շարունակվում են

Հունիսի 18-ին` ժամը 00։27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հունիսի 17-ին` ժամը 20:30-ի սահմաններում քաղաքացին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով Գառնի-Արտաշատ ավտոճանապարհ է դուրս եկել և նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չկան. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 03:48-ից մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության երկու աշխատակից ոստիկանության ավագ լեյտենանտի գլխավորությամբ և տեղի 6 բնակիչ:

Ժամը 07:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան հայտնաբերվել է Գառնու ձորում (30 մ). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս