loader
Կորած քաղաքացու որոնողական աշխատանքներն իրականացվում են Լեռնապատ գյուղին հարակից անտառում

Կորած քաղաքացու որոնողական աշխատանքներն իրականացվում են Լեռնապատ գյուղին հարակից անտառում

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 14:08-ին, «911» ծառայությանը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է հաղորդվել, որ մարտի 17-ից ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվող Կ.Դ.-ի որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են Լեռնապատ գյուղին հարակից անտառում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս