loader
«Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրնեը ՀՀ ԶՈւ սպառազինությունում են

«Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրնեը ՀՀ ԶՈւ սպառազինությունում են

Հայկական զինված ուժերն արդեն համալրվել է ռուսաստանյան արտադրության «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներով։ Այս տեղեկությունը հաստատում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի հերթական՝ փետրվարի 17-ի թողարկումը։

Հակատանկային համալիրի «Կորնետ-Է» տարբերակն առաջին անգամ ցուցադրվել էր հունվարի 28-ին՝ ՀՀ Բանակի կազմավորման օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Մինչ այդ որևէ տեղեկություն համալիրների ձեռքբերման մասին չէր եղել, փոխանցում է Ռազմինֆոն:

Համալիրներով համալրված զորամասերից մեկի դիվիզիոնի հրամանատարը հայտնել է, որ անձնակազմը ձեռք է բերել համապատասխան գիտելիքներ, թե՛ մարտավարատեխնիկական բնութագրի, թե՛ համալիրը կիրառելու վերաբերյալ։

«Կորնետ Է»-ն ռուսաստանյան նորագույն արտադրության հակատանկային հրթիռային համալիրներից է: Համակարգի մարտավարատեխնիկական ցուցանիշները զգալիորեն գերազանցում են մինչ այս ՀՀ ԶՈւ սպառազինությունում առկա «Ֆագոտ» համալիրների ցուցանիշները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս