loader
Կրակոցներ՝ Մետրոպոլիտենի կայարաններից մեկում. կասկածյալները հայտնաբերվել են

Կրակոցներ՝ Մետրոպոլիտենի կայարաններից մեկում. կասկածյալները հայտնաբերվել են

Հունիսի 15-ին՝ ժ.14.30-ին ոստիկանությունում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ գազ են թողել և մարդիկ խեղդվում են: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնած Մետրոպոլիտենի պահպանության բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժ.14.25-ին, նշված կայարանի գետնանցումում Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ: Վլադիսլավ Վ.-ն իր մոտ եղած «6-Պ-36» տիպի, 8 մմ տ/չ գազային ատրճանակով կրակել է մի քաղաքացու ուղղությամբ:

Նույն օրը՝ ժ.15.45-ին, Հ.Հակոբյան փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բերման են ենթարկվել ոստիկանություն:

Ատրճանակն առգրավված է:

Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս