loader
Քրմոյան. Պատժից պայմանական վաղակետ ազատման գործընթացը մեխանիկական կդառնա

Քրմոյան. Պատժից պայմանական վաղակետ ազատման գործընթացը մեխանիկական կդառնա

«Պատժից պայմանական վաղակետ ազատման գործընթացը փորձել ենք մի փոքր մեխանիկական դարձնել», - մայիսի 22-ին ԱԺ-ում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Առաջարկում ենք այսուհետ պատժից պայմանական վաղակետ ազատման ժամկետը լրանալու դեպքում՝ մասնագիտացված կառույցները՝ քրեակատարողական ծառայությունը և պրոբացիայի ծառայությունը երկու իրարից անկախ զեկույց ներկայացնեն: Եթե 2 եզրակացությունը դրական է, ավտոմատ ՔԿՀ պետը որոշում է կայացնում գործը ներկայացնել դատարան: Եթե մի զեկույցը բացասական է, այդ դեպքում դատապարտյալն է որոշում՝ գործը գնա դատարան, թե ոչ: Եթե երկուսը բացասական է, ապա պատժից պայմանական վաղակետ ազատման հարցը չի ներկայացնում դատարան, իսկ դատապարտյալը կարող է բողոքարկել որոշումը»,-ասաց Քրմոյանը:

Քրմոյանի խոսքով, պայմանական վաղակետ ազատ արձակման անկախ հանձնաժողովների կազմավորման կարգն ու լիազորությունները սահմանում էր ՀՀ նախագահը, հիմա դա փոխանցվել է գործադիր իշխանությանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս