loader
Քուվեյթում ՀՀ դեսպանը հետ է կանչվել. կատարվել է նոր նշանակում 

Քուվեյթում ՀՀ դեսպանը հետ է կանչվել. կատարվել է նոր նշանակում 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամագրով՝ Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Մանվել Բադեյանին հետ կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրի մեջ: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սարմեն Բաղդասարյանին նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»,- նշված է հրամանագրի մեջ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս