loader
 Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 20-ին՝ ժամը 08:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:50-ին:

Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ), միջանցքի և խոհանոցի կախովի առաստաղը (5 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս