loader
Մակարյան. Պետական տուրքը մեկ իրավաբանական անձի համար ենք նախատեսում

Մակարյան. Պետական տուրքը մեկ իրավաբանական անձի համար ենք նախատեսում

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ծանուցման ենթակա թորած խմիչքների և խմորման նյութերի, սպիրտի լայն օգտագործման տեսակների շարքից, որի համար սահմանված է տարեկան 15մլն պետական տուրք, առանձնացնել կոնյակի սպիրտների և կոնյակի արտադրությունը, ինչպես նաև ծանուցման ենթական գործունեության շարքում ավելացնել կոնյակի սպիրտների և կոնյակի արտադրությունը մինչև 100 հազար լիտր կոնյակի սպիրտ 100 տոկոսանոց հաշվարկով և տվյալ գործունեության իրականացնելու իրավունք ձեռք բերելու համար սահմանել տարեկան 10մլն դրամ պետական տուրք:

«100 հազար լիտրից ավել ներմուծված կոնյակի խմբաքանակի համար լրացուցիչ պետական տուրք սահմանել՝ 1 բացարձակ լիտրի համար 25 դրամ հաշվարկով, իսկ 100 հազար լիտրից ավել ներմուծված և իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար՝ 1 բացարձակ լիտրի համար 100 դրամ հաշվարկով»,-նկատեց Մակարյանը;
Նրա խոսքով՝ եթե տնտեսվարողն օղու և կոնյակի իրացմամբ է զբաղվում, թողնվում է միայն օղու համար 15մլն դրամ: Այսինքն միայն օղու համար տուրք վճարելով, կարողանում է զբաղվել նաև կոնյակի արտադրությամբ:

«Նախկինում, եթե վերամշակող գործարանն ուներ մասնաճյուղ այլ մարզում, ապա պետք է վճարեր 15 մլն դրամ և 50 տոկոսի չափով՝ նաև մասնաճյուղի համար: Տուրքը մեկ իրավաբանական անձի համար ենք նախատեսում»,-հավելեց փոխնախարարը:

Նախագիծը բխում է ՀՀ պետական բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանմամբ` պետական տուրքի եւ ակցիզային հարկի դրույքաչափերի հաշվարկման մեթոդի առաջարկման միջոցառման կատարումն և կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - ՀՀ գործող օրենսդրությամբ՝

1. թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ, իսկ շշալցված կոնյակի ու բրենդիի եւ կոնյակի ու բրենդիի սպիրտների ներմուծումը ծանուցման ենթակա գործունեություն չի համարվում եւ այդ գործունեության իրականացման իրավունքի համար պետական տուրք սահմանված չէ: Այդ պատճառով անհանգստացնող չափերի է հասել կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումը: 2016 թվականին ներմուծվել է 7996.4 հազար լիտր կոնյակի սպիրտ, որը համարժեք է շուրջ 88.0 հազար տոննա խաղողի եւ նշված ծավալներով կոնյակի սպիրտների ներմուծումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հանրապետությունում արտադրվող խաղողի բերքի իրացման և մթերումների կազմակերպման համար,

2. պետական տուրքի նույն դրույքաչափը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող եւ ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար, իսկ գինեգործությամբ զբաղվող փոքր ընկերությունները 15 մլն դրամ տուրքի պատճառով չեն կարողանում զբաղվել կոնյակի արտադրությամբ,

3. մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված է պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով լրացուցիչ տուրք վճարելու պահանջ, որը լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում այն ընկերությունների համար, որոնք ունեն մասնաճյուղեր, որտեղ կարող են զբաղվել կոնյակի սպիրտի թորումով,

4. սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը չեն նպաստում Հայաստանում կոնյակի իրացման ծավալների եւ հավաքագրվող ակցիզային հարկի գումարների ավելացմանը: Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխության նախորդ տարում՝ 2012թ. կոնյակի իրացման ծավալները կազմել են 1888.7 հազ. լիտր, իսկ հավաքագրված ակցիզային հարկը՝ 2244.5 մլն. դրամ: 2013թ. այդ ցուցանիշները կազմել են 1399.7 հազ. լիտր եւ 2715.6 մլն. դրամ կամ ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխության առաջին տարում կոնյակի իրացման ծավալները նվազել են 489.0 հազ. լիտրով, իսկ ակցիզային հարկի մուտքերն ավելացել են 471.1 մլն դրամով: Հաջորդ տարիներին աստիճանաբար նվազել են կոնյակի իրացման ծավալներն ու հավաքագրվող ակցիզային հարկի մուտքերը: 2016թ. կոնյակի իրացման ծավալները կազմել են 885.8 հազ. լիտր, իսկ հավաքագրված ակցիզային հարկը՝ 2096.1 մլն. դրամ կամ 2012թ. համեմատությամբ հանրապետությունում կոնյակի իրացման ծավալները նվազել են 1002.9 հազ. լիտրով կամ ավելի քան 2 անգամ, իսկ հավաքագրված ակցիզային հարկը նվազել է 148.4 մլն դրամով կամ 6.6 տոկոսով:

Ակցիզային հարկի բարձր դրույքաչափերով պայմանավորված տնտեսավարողները դիմում են տարբեր միջոցների, այդ թվում՝ կեղծումների (խաղողից բացի այլ սպիրտների օգտագործում) ճանապարհով արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու համար, որը սպառողների իրավունքների ոտնահարումից բացի կարող է հանգեցնել նաեւ շատ լուրջ հետեւանքների, մասնավորապես՝ երկար տարիների ընթացքում ձեւավորված հայկական կոնյակի հարգը և իրացման շուկաները կորցնելու վտանգի:

5. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող շշալցված կոնյակի իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` ակցիզային հարկը եւ ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 3500 դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով: Նշված նվազագույն սահմանը 0.5 լիտրանոց 1 շշի հաշվարկով կազմում է 700 դրամ, այն դեպքում, երբ 3 տարեկան 0.5 լիտր կոնյակի ինքնարժեքը, առանց շշալցման ու փաթեթավորման ծախսերի, շահույթի և հարկերի կազմում է շուրջ 600 դրամ:
Նշված խնդիրներն իրենց լուրջ ազդեցությունն են թողնում նաև արտադրվող խաղողի պահանջարկի ավելացման և մթերումների գործընթացի կազմակերպման վրա:

Կարգավորման նպատակը եւ բնույթը - Սույն նախագծերի փաթեթով առաջարկվում է

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով.

1) սահմանված կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան փոփոխել և ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանել իրացվող 1 լիտրի (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) հաշվարկով, ըստ տարիքային խմբերի,

2) բարձրացնել շշալցված հայկական կոնյակների համար սահմանված իրացման նվազագույն գինը և դրանք սահմանել ըստ տարիքային խմբերի:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս