loader
Մանուկյան. Հայաստանը Թուրքմենստանից և Իրանից գազ ներկրելու մրցակցային առաջարկ չի ստացել

Մանուկյան. Հայաստանը Թուրքմենստանից և Իրանից գազ ներկրելու մրցակցային առաջարկ չի ստացել

«Հայաստանը Թուրքմենստանից և Իրանից գազ ներկրելու մրցակցային առաջարկ չի ստացել», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածնքերի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նա դժվարացավ  ասել՝ որքան է հավանականությունը, որ թուրքմենական գազը կներկրվի Հայաստան։

«Չեմ կարող գնահատել հավանականությունը։ Քննարկում ենք և Թուրքմենստանի, և Իրանի հետ գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները։ Այս պահին մրցակցային առաջարկներ չունենք»:

Հարցին՝ ինչու ձեռնտու չէ թուրքմենական կամ իրանական գազի ներկրումը Հայաստան, նախարարն ասաց, որ այդ հարցը քննարկումների փուլում է և չի կարող մանրամասներ ներկայացնել.

«Դեռևս մրցունակ առաջարկ չունենք, և շոշափելի արդյունքների մասին դեռ վաղ է ասել», - ընդգծեց Մանուկյանը՝ հավելելով, որ գազի ներկրման համար որևէ քաղաքական խոչընդոտ չկա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս