loader
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ նիստը կկայանա վաղը՝ ժամը 11-ին

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ նիստը կկայանա վաղը՝ ժամը 11-ին

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԱԺ արտահերթ նիստ գումարել: Առաջարկվեց հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`

1. Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկում:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նիստում առաջնային կքննարկվի Մանվել Գրիգորյանի հարցը, ապա նոր միայն կանցնեն նիստի օրակարգի քննարկմանը:

Նշենք, որ ավելի վաղ որոշում էր կայացվել հունիսի 19-ին ԱԺ նիստ հրավիրելու մասին:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս