loader
 Մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպք է բացահայտվել

Մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 5, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, հարկերից խուսափելու և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, փաստաթղթի կեղծելու, ծեծի ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրության 2-ական, սպանության փորձի, խուլիգանության, կաշառակերության, թրաֆիքինգի, պոռնկությամբ զբաղվելու, սառը զենքի հայտնաբերման ու թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր հափշտակելու կամ շորթելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և կողոպուտի 1 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս