loader
Մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպք է բացահայտվել

Մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ 

Մասնավորապես՝ խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 3-ական, անձի առևանգման, կողոպուտի, յուրացման կամ վատնման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, հոգեմետ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու, հոգեմետ նյութեր ապօրինի իրացնելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելու, գույքն անզգուշությամբ վնասելու, ազատությունից ապօրինի զրկելու ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս