loader
Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել 22-ամյա աղջիկ

Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել 22-ամյա աղջիկ

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 21.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոններից մեկից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրած վերքով» բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Հիվանդանօց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժածը տեղափոխվել էր Ազատավան գյուղի Աբովյան փողոցում գտնվող մթերային խանութի դիմացից։ Հաջողվեց պարզել նաև տաքսու վարորդի ինքնությունը, որն իր մեքենայով երիտասարդին հիվանդանոց էր հասցրել։

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանում բնակվող 22-ամյա Աստղիկ Ե․-ին։ 

Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս