loader
Մարտունու շրջանում 1000 հա խոտատարածք է այրվել. հրդեհաշիջմանը մասնակցել է 100 բնակիչ

Մարտունու շրջանում 1000 հա խոտատարածք է այրվել. հրդեհաշիջմանը մասնակցել է 100 բնակիչ

Հուլիսի 20-ին՝ ժամը 17:49-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի «Ղուրուչուղ» կոչվող բարձունքում, Մարտունի քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Չոր խոտատարածքը և եղանակային պայմանները հրդեհի արագ տարածման համար բարենպաստ պայմաններ էին ստեղծում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԻՆ ծառայությունից:

Ժամը 17:49-ին Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է հրդեհի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 18:49-ին Մարտունու ՀՓՄ-ից օգնության է մեկնել 2-րդ հրշեջ ավտոմեքենան:

Հրդեհը մարելու համար հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև Ֆիզուլի տեղանքից օգնության հասած ևս 2 հրշեջ ավտոմեքենաներ՝ իրենց մարտական հաշվարկներով: Հրդեհաշիջման աշխատանքներին Մարտունի քաղաքից մասնակցել են նաև 100 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:30-ին՝ Մարտունի քաղաքից և մոտակա բնակավայրերից 4-5 կմ հեռավորության վրա: Հրդեհը լիամարվել է ժամը 01:00-ին:

Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ այրվել է չմշակված նռան այգի և ոչ պտղատու ծառեր, որի չափը ճշտվում է, և մոտ 1000 հա չոր խոտատարածք ու հնձած դաշտ:

Դեպքի առթիվ ՊՀ և ՏԱ տեսչությունը ստուգումներ է իրականացնում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս