loader
Մայրաքաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Մայրաքաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոց թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է Ն. Ա.-ի (1939 թ.) դին: 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս