loader
Մեղրիի մաքսակետում կանխվել է Իրանի քաղաքացու կողմից թմրամիջոցների ներկրման փորձը. ՊԵԿ

Մեղրիի մաքսակետում կանխվել է Իրանի քաղաքացու կողմից թմրամիջոցների ներկրման փորձը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան  ժամանած  ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արդյունքում հայտնաբերվել է մոտ 49.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված, ինչպես նաև մոտ 0.3 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ գույնի, բյուրեղանման զանգված:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս