loader
Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը, նախաձեռնել է մաքսակետի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք կոչված են ապահովելու կառույցի բնականոն գործունեությունը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են:

Արդյունքում բարելավվել են շենքային պայմանները, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել է սանհանգույցը: Բարեկարգվել է նաև մաքսակետի ամբողջ տարածքը, ամբողջությամբ փոխվել է արտաքին լուսավորության համակարգը, շենքից դուրս կառուցվել է նոր սանհանգույց, թարմացվել են աղբամաններ և այլն:

«Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով: Ստեղծված են բոլոր պայմանները՝ սահմանահատումն որակյալ կազմակերպելու համար: Մաքսակետն ամեն օր սպասարկում է մոտ 1300 ուղևորի և 200-ից ավելի բեռնատար ավտոմեքենա»,- տեղեկացրել է Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ Վլադիմիր Աբունցը:

Հայ-իրանական սահմանին աճել է բեռնափոխադրումների ծավալը: Իրանից հիմնականում ներմուծվում են շինարարական ապրանքներ: Հատկապես վերջին շրջանում զգալի ավելացել է նաև Մեղրիի մաքսակետից օգտվող տնտեսվարող սուբյեկտների թիվը: Վերանորոգման արդյունքում հարավային դարպասում առավել հարմարավետ և հավասար պայմաններ են ստեղծվել հայ-իրանական սահմանը հատողների համար: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս