loader
Մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել դեպի հարակից ձորը. կա տուժած

Մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել դեպի հարակից ձորը. կա տուժած

Օգոստոսի 18-ին՝ ժամը 08:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 121-րդ կմ-ին «Mersedes E230» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1993թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել դեպի հարակից ձորը: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս