loader
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տան ցանկապատին

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տան ցանկապատին

Օգոստոսի 16-ին՝ ժամը 00:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է տան պատին և ծուխ է նկատվում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ծ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տան ցանկապատին: Հրդեհի նշաներ չեն հայտնաբերվել: 

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս