loader
Մեկնարկել է երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնը

Մեկնարկել է երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնը

Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարանում մեկնարկել է քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնը: Մրցութային առաջին օրը ելույթ են ունեցել պատանի դաշնակահարները: 

Փառատոնն ընդգրկում է 10 անվանակարգ, այդ թվում՝ դաշնամուր, ինչպես նաև լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-երաժշտական գրականություն:

Ժյուրիի գնահատմամբ՝ լավագույն մասնակիցները գալահամերգին կարժանանան Երևանի քաղաքապետարանի պարգևներին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս