loader
Մեր նպատակը ժողովրդին ու հասարակությանը ծառայելն է. Ֆելիքս Ցոլակյան

Մեր նպատակը ժողովրդին ու հասարակությանը ծառայելն է. Ֆելիքս Ցոլակյան

Հոկտեմբերի 10-ին արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Իր խոսքում նախարար Ցոլակյանն առաջին հերթին շեշտեց ԱԻ նախարարության համակարգում աշխատանքային կարգապահության պահպանման անհրաժեշտությունը: 

ԱԻ նախարարը նշեց, որ խրախուսվելու է աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, լավ աշխատանքը գնահատվելու է, իսկ վատը՝ պատժվելու: 

«Մեր գերատեսչության կարևորագույն նպատակը ժողովրդին ու հասարակությանը ծառայելն է, որը պետք է իրականացնել պատշաճ կարգով և պատասխանատվության բարձր զգացումով», - նշեց ԱԻ նախարարը: 

ԱԻ նախարարը նշեց, որ համակարգում փոփոխություններ բնականաբար լինելու են, բայց կադրային ջարդ չի լինելու:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց գլխավոր քարտուղարին և առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս