loader
Մերձավան գյուղում կատարված գողության փորձը բացահայտվել է

Մերձավան գյուղում կատարված գողության փորձը բացահայտվել է

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում գողության վերաբերյալ ապրիլի 19-ին՝ ժամը 00.10-ին, հաղորդում է ստացվել։ 

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ապրիլի 18-ին՝ ժամը 23.00-ից 00.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հարմարեցված բանալիով բացել է Մերձավան գյուղի տներից մեկի երկրորդ հարկի մուտքի դուռը, ներս մտել, սակայն իր կամքից անկախ հանգամաքներում հացագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:

Վաղարշապատի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նույն օրը, ժամը 08.55-ին, Մերձավան գյուղից ոստիկանության բաժին են բերման ենթարկել 16-ամյա Սամվել Հ․-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք։

Նախապատրաստված նյութերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս