loader
Մինչև դատաքննության ավարտը կասեցվել է Մանվել Գրիգորյանի լիազորությունները ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում

Մինչև դատաքննության ավարտը կասեցվել է Մանվել Գրիգորյանի լիազորությունները ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում

Այսօր տեղի է ունեցել Երկրապահ ազատամարտիկների և ԵԿՄ ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԵԿՄ-ի շուրջ ստեղծված անառողջ իրավիրճակը:

Հանդիպման մասնակիցները խստորեն դատապարտել են տեղի ունեցած հրեշավոր երևույթը, միաժամանակ արձանագրել են, որ հիրավի վարկաբեկվում է ԵԿՄ հազարավոր ազնիվ և նվիրյալ ազատամարտիկների հեղինակությունը: Հանդիպման մասնակիցները, գնահատելով ստեղծված իրավիճակը, որոշել են.

Առաջարկել ստեղծել համատեղ նախաձեռնող խումբ ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու, անցկացնելու, և մինչև համագումարը ԵԿՄ աշխատանքային գործունեությունը համակարգելու համար: Նախաձեռնող խումբը որոշել է առաջարկել. Մինչև դատաքննության ավարտը կասեցնել Մանվել Գրիգորյանի լիազորությունները ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում: Կասեցնել ԵԿՄ Ֆինանսատնտեսական գործունեությունը, հրավիրել անկախ աուդիտ՝ ընդգրկելով ՊՆ և ԱՆ ներկայացուցիչների և ապահովել այս գործընթացի թափանցիկությունը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս