loader
ՄԻՊ միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից

ՄԻՊ միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից

Հոկտեմբերի 21-ին՝ կիրակի օրը, փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ներկայացրել այն մասին, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը լրացել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին, սակայն նա ազատ չի արձակվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ մամուլի կենտրոնից:

Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես տեղի է ունեցել արագ արձագանքման այց քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են կալանավորված անձի փաստաբաններին, հիմնարկի պետին և ուսումնասիրել անձին կալանքի տակ պահելու հիմքերը: Պարզվել է, որ կալանքի տակ գտնվող մեղադրյալն ի սկզբանե քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել դատարանի որոշման հիման վրա, սակայն դատարանի սահմանած կալանքի ժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 21-ին լրացել է:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում բարձրացրել են անձին քրեակատարողական հիմնարկից անհապաղ ազատ արձակելու հարց: Քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ կալանավորվածն անմիջապես ազատ է արձակվել:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում համագործակցությունը Արդարադատության նախարարության, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և փաստաբանի հետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս