loader
ՄԻՊ-ը ողջունում է հոգեբուժության ոլորտում բարեփոխումները

ՄԻՊ-ը ողջունում է հոգեբուժության ոլորտում բարեփոխումները

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է առողջապահության նախարարի քայլերը` ուղղված հոգեբուժական կազմակերպություններում համակարգային խնդիրների լուծմանը և ոլորտի բարեփոխմանը:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ՝

-  հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձև․

-  մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության և սպասարկման կարգին, իրավական մարմինների հետ համագործակցությանը և այլն․

-  թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվել են հոգեբույժի մասնագիտության առավելությունների և գործառույթների վերաբերյալ իրազեկումներ․

-  մի շարք հոգեբուժական կազմակերպություններում կատարվել են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել մահճակալներ, կենցաղային ապրանքներ, կահույք, սպիտակեղեն, ֆիզիկական զսպման միջոցներ, հիգիենիկ և այլ անհրաժեշտ պարագաներ։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Առողջապահության նախարարի նախաձեռնած քայլերը զեկույցում տեղ գտած խնդիրների վերացման ուղղությամբ: Պաշտպանը կշարունակի ձեռնարկել հետևողական քայլեր այդ խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ 2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ: Մասնավորապես, առանց իրավական հիմքերի զսպման (հարկադրանքի) միջոցների կիրառության դեպքեր, ժամկետանց դեղեր, դեղերի հսկմանն ու բացթողնամնն առնչվող՝ անփույթ, սխալ կամ ընդհանրապես չլրացված մատյաններ: Խախտումներ են արձանագրվել նաև պատշաճ սնունդ տրամադրելու, լաբորատոր հետազությունների միասնականության բացակայության և այլ հարցերի հետ կապված: Զեկույցում արձանագրված է պատշաճ վերահսկողության համակարգի, ոլորտի մարմինների միջև գործառութային հստակ տարանջատման բացակայությունը։

Դրանից բացի, հոգեբուժական կազմակերպություններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս