loader
Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Արմեն Սարգսյանի հայտարարությունը

«Մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների», - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման և լարվածության թուլացման: Այնուամենայնիվ, պետք է հրաժարվել ապակառուցողական կեցվածքից և պահվածքից, որը կարող է խարխլել երկրի կայունությունը, և շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Հայաստանի նախագահի գրասենյակը:

«Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից և դրսևորել զսպվածություն։ Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար և համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս