loader
Մոտ 80 տարեկան տղամարդն ինքնասպան է եղել՝ նետվելով շենքի տանիքից

Մոտ 80 տարեկան տղամարդն ինքնասպան է եղել՝ նետվելով շենքի տանիքից

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան թաղամասի թիվ 1/2 շենքի տանիքից (9-րդ հարկ) քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին (տղամարդ, մոտ 80 տարեկան) ինքնասպան է եղել՝ նետվելով շենքի տանիքից:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացու դստերը՝ Ն. Թ.-ին, ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս