loader
Մրգաշեն համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Մրգաշեն համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից:

«Հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը: Հուլիսի 17-ին համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:

Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն»,- նշված է մարզպետարանի հաղորդագրության մեջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս