loader
Մուսալեռ գյուղի տներից մեկում փայտի վառարանը պայթել է. 42-ամյա տղամարդը մահացել է

Մուսալեռ գյուղի տներից մեկում փայտի վառարանը պայթել է. 42-ամյա տղամարդը մահացել է

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19.10-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Մուսալեռ գյուղի տներից մեկում փայտի վառարանը պայթել է, և մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19.55-ին, բաժնում ևս մի հաղորդում է ստացվել, որ «այրվածք առաջին, երկրորդ աստիճանի դեմքի մարմնի աջ կեսի» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Ազատուհի Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18.40-ի սահմաններում, տանը, չպարզված հանգամանքներում, ինքնաշեն պատրաստված վառարանի պայթելու հետևանքով 1976 թ. ծնված Սարգիս Հաջաթյանը տեղում մահացել է, իսկ Ազատուհի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս