loader
Պետրոսյան. Սերժ Սարգսյանը օտարերկրյա որևէ առաջնորդի հետ չի քննարկել ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանելու հարցը

Պետրոսյան. Սերժ Սարգսյանը օտարերկրյա որևէ առաջնորդի հետ չի քննարկել ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանելու հարցը

Օրերս Reuters-ում  հրապարակված Մարգարիտա Անթիձեի հոդվածում  նշվել էր, թե Սերժ Սարգսյանը, նախքան հրաժարական տալը, ակտիվ քննարկումներ է ունեցել իր թիմակիցների ու օտարերկրյա պաշտոնյաների հետ. քննարկվել է արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը:

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը, անդրադառնալով նշված հրապարակմանը, ՖԲ իր էջում գրել է. 

«Որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար` կցանկանայի տեղեկացնել Մարգարիտա Անթիձեին (հոդվածի հեղինակ), որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ արտասահմանցի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը»,- գրել է նա: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս