loader
Նալբանդյանը ելույթ է ունեցել ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

Նալբանդյանը ելույթ է ունեցել ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Նալբանդյանը ներկաներին տեղեկացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին, փոխանցում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությանից: 

Արտգործնախարարն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ընթացող համագործակցությանը, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ Հայաստանի մոտեցումներին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս