loader
Նալբանդյան.  Մադագասկարի հետ դիվանագիտական հարաբերություններն ակտիվացել են

Նալբանդյան. Մադագասկարի հետ դիվանագիտական հարաբերություններն ակտիվացել են

Հայաստանի արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 22-ից 24-ը Հայաստան է այցելել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական։

«Մենք պատրաստվում ենք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, իսկ այժմ Մադագասկարը նախագահում է կազմակերպությունը: Այսօր Մադագասկարի գործընկերոջս հետ ունեցանք առանձնազրույց և արձանագրեցինք, որ վերջին տարիներին, հատկապես Ֆրանկոֆոնիային անդամակցելուց հետո մեր երկրների դիվանագիտական հարաբերություններն ակտիվացել են: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու, իրավական կառույցներում փոխհամագործակցության վերաբերյալ: Հուսով եմ, որ այդ դրական փորձը կշարունակվի ոչ միայն Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, այլև մյուս գագաթաժողովներին»,-համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մեր երկրի դիվանագետը նշեց, որ ՀՀ-ի հետ Մադագասկարի հարաբերությունները սկսվել են դեռևս 40 տարի առաջ. նրանք քույր պետություններ են:

«Մենք սպասում ենք Մադագասկարի նախագահի պետական այցին Հայաստան: Մտադիր ենք անցկացնել գործարար մարդկանց հանդիպումներ և նոր սկիզբ դնենք միջպառլամենտական խմբերի համագործակցության»,-նշեց նախարարը:

Նալբանդյանը նաև հավելեց, որ իր գործընկերոջն է ներկայացրել այս տարի Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի աշխատանքները, տարածաշրջանային և միջազգային հարցերը և տարբեր հարցերի շուրջ քննարկումները պատրաստվում են շարունակել աշխատանքային ճաշի ժամանակ:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս