loader
Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Ապրիլի 30-ին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելի միջև:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։ ԱԳՆ ղեկավարն ու պետքարտուղարի տեղակալը համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակի լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը պետք է ընթանան ՀՀ Սահմանադրության շրջանակներում:

Էդվարդ Նալբանդյանն ու Ուես Միթչելը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատեցին իրավիճակի լարման բացառման անհրաժեշտությունը և այս առումով կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել խորացման ուղղությամբ համատեղ քայլերին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս