loader
Նալբանդյանը  հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Նալբանդյանը  հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը, տարբեր հարթություններում առկա համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին, որ «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում ԵԱՀԿ շրջանակներում փոխգործացության ամրապնդման և խորացման համար:

Էդվարդ Նալբանդյանը և Թոմաս Գրեմինգերը անդրադարձան ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցերի, արտգործնախարարների 24-րդ խորհրդի արդյունքներին։

Նալբանդյանը գլխավոր քարտուղար Գրեմինգերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, անդրադարձավ երկու օր առաջ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումներին: 

Վիեննայում  Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է  նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նախօրեին կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների  հանդիպմանը

Նալբանդյանը  հանդիպումներ է ունեցել նաև  Վրաստանի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Մալթայի արտգործնախարարների հետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս