loader
Նալբանդյանի մեկնաբանությունը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ

Նալբանդյանի մեկնաբանությունը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ

Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։

Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։

Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։

Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը:  Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս