loader
 Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին

Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին 2017թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսին. 

2017թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շարունակել է աշխատանքները Հանրապետության Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշերի և նրա կողմից տրված հանձնարարականների ու կառավարության ծրագրի հիման վրա, համակարգել է Հայաստանի պետական կառավարման մարմինների արտաքին կապերը և նպաստել դրանց խորացմանը:

Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ շարունակել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ուղղված ջանքերը:

2017թ. հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը: Տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացել է հինգ հանդիպում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեք անգամ այցելել են տարածաշրջան՝ հանդիպելով ՀՀ Նախագահի, ԱԳ նախարարի հետ: Նրանք այցելել են նաև Ստեփանակերտ, հանդիպել Արցախի ղեկավարության հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընդունվել է 14 հայտարարություն: Մասնավորապես, դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել տարեկան ամփոփիչ հայտարարությամբ, որում լիակատար աջակցություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա: Շեշտել են, որ պետք է իրականացվեն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: Կոչ են արել ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունները և այլն: Սրանք այն դրույթներն են, որոնց բազմիցս իր աջակցությունն է հայտնել Հայաստանը, ի տարբերություն՝ Ադրբեջանի:

Հայկական դիվանագիտության առաջնահերթությունների թվում շարունակել է մնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, ինչպես նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերում: Ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ 2017թ.-ին ԱՄՆ ևս 4 նահանգ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը` դրանց քանակը հասցնելով 48-ի։

Մեր ջանքերը երկկողմ հարաբերությունների զարգացման առումով ուղղված են եղել Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ուղղություններով դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանը, գործնական քայլեր են իրականացվել հարևան երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների առավել ընդլայնման ուղղությամբ: Արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է շարունակել մնալ Եվրոպական միության հետ փոխգործակցության խորացումը։ Նոյեմբերի 24-ին ստորագրվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Քայլեր են ձեռնարկվել ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Ջանքեր են գործադրվել եվրոպական երկրների հետ համագործակցությունը սերտացնելու ուղղությամբ։ Ուշադրության կենտրոնում են եղել Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև Ճապոնիայի, Կորեայի և ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության ընդլայնման հարցերը: Քայլեր են ձեռնարկվել Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ համագործակցության օրակարգը նոր ոլորտներով համալրելու ուղղությամբ: Աշխատանքներ են տարվել ամերիկյան մայրցամաքի երկրների հետ փոխգործակցության խորացման նպատակով:

Շարունակվել է ակտիվ համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը:

2017 թվականին Հայաստանը շարունակել է սերտ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում:

Մենք ակտիվ ներգրավվածություն ենք ունեցել ՄԱԿ-ի և մի շարք այլ բազմակողմ հարթակներում։ Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿնախարարական համաժողովի նախագահությունը։ Մեր երկիրն իր կարևոր նպաստն է բերել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, նաև Եվրոպայի խորհրդի աշխատանքներին։ Շարունակվել է Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) միջև փոխգործակցությունը։

Արտաքին քաղաքական կարևորագույն ուղղություններից է եղել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացումը: Դեկտեմբերին Հայաստանը ստանձնել էՍԾՏՀԿ նախագահությունը:

Աշխատանքներ են իրականացվել խորհրդարանական դիվանագիտության, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ: Կարևոր տեղ է հատկացվել միջազգային մշակութային համագործակցությանը։

Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 7 երկրի հետ՝ հարաբերությունների ընդհանուր թիվը հասցնելով 175-ի։ Ստորագրվել է 73 միջազգային պայմանագիր։ ԱԳՆ համակարգում շրջանառվել է 143.000 փաստաթուղթ։

Ուշադրության կենտրոնում է եղել արտերկրում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին աջակցության ցուցաբերումը: Հյուպատոսական ծառայության կողմից սպասարկվել է 151 000 քաղաքացի:

2017թ. ՀՀ Նախագահը կատարել է 21 օտարերկրյա այց: Պաշտոնական այցով Հայաստան են այցելել 4 պետության ղեկավար: ՀՀ ԱԺ նախագահը կատարել է 8 արտասահմանյան այց: Հայաստան է այցելել 3 պետության խորհրդարանի ղեկավար: ՀՀ վարչապետը կատարել է 8 այց արտերկիր: Հայաստան է այցելել 8 երկրի կառավարության ղեկավար։

ԱԳ նախարարի մակարդակով տեղի է ունեցել է 41 օտարերկրյա այց: Հայաստան է այցելել 19 արտգործնախարար և միջազգային կազմակերպության ղեկավար: Հայաստանի արտգործնախարարը 105 հանդիպում է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Շարունակվել են ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, մեր երկրի հեղինակության ամրապնդմանն ուղղված քայլերը:


Armenia TV. Դավիթ Սարգսյան. Պարոն նախարար, Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի մասին կցանկայանի հարցնել: Ին՞չ եք կարծում, ո՞րն է մեր ակնկալիքը, մենք երբ ենք սպասում, որ այն ամբողջությամբ կվավերացվի, և երբ կսկսի գործել, մեր ակնկալիքները դրանից:

Էդվարդ Նալբանդյան. Նախևառաջ ընդգծեմ, որ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լուրջ, կարևոր հանգրվան է մեր Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններում:

Պետք է ամփոփենք այն ձեռքբերումները, որոնք կատարվել են Եվրամիության հետ, և դրա հիման վրա նախանշենք գալիք տարիների համար անելիքները: Այսօր մենք կենտրոնանում ենք այս կարևոր շրջանակային փաստաթղթի վավերացման գործընթացի վրա: Հայաստանը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկում, որպեսզի այն վավերացվի մինչև ապրիլ: Իհարկե, հուսով ենք, որ այն առանց խոչընդոտների կվավերացվի նաև ԵՄ երկրների կողմից: Բայց մենք մեկ քայլ առաջ ենք նայում:

Մեր վավերացումով՝ համաձայն համապատասխան ընթացակարգի, և ԵՄ կողմից դրա մասին իրենց կայքէջում էլ է հրապարակվել, որ մեր վավերացումից հետո կարող է սկսվել այս համաձայնագրի իրականացումը: Հնարավոր է, որ դա լինի մայիսի 1-ից կամ հունիսի 1-ից սկսած:

Մենք շարունակելու ենք նաև ակտիվ ներգրավվածությունը այն ծրագրերի շրջանակներում, որոնց Հայաստանը միացել է կամ պատրաստվում է միանալ: Ես նկատի ունեմ՝ «Հորիզոն 2020», «ԿՈՍՄԵ», «Ստեղծարար Եվրոպա», «Միասնական ավիացիոն գոտի» և այլն: Եվ կարևոր է նաև, որ առավել ջանքեր գործադրվեն Եվորպական միության անդամ երկրների հետ հարաբերությունների առավել զարգացման, ընդլայնման և ամրապնդման համար:

Armenia TV. Եվ դրա հետ կապված ևս մեկ հարց: Տևական ժամանակ է, որ Ադրբեջանը պնդում է, որ Բրյուսելի գագաթաժողովից հետո այդ հռչակագրում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին շատ հստակ նրանց կողմից հռչակագրում ձևակերպում է տրվել: Ես ճիշտն ասած չգտա այդպես էլ՝ ինչի մասին է խոսքը: Կխնդրեի բացատրեք, այդ պնդումները որքանով են հիմնավոր:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Ադրբեջանի պնդումներին, թե իբր բրյուսելյան հռչակագրում ինչ-որ նախընտրություն է տրվել միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքին, հատկապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում, դա իհարկե այդպես չէ: Հիշեցնեմ, որ բրյուսելյան գագաթաժողովի արդյունքում ընդունված հռչակագիրը վերահաստատեց այն դրույթները, որոնք պարունակվում էին նախորդ՝ Ռիգայի հռչակագրում և պարտավորությունը դրանք իրականցնել:

Դուք գիտեք, որ Ռիգայի հռչակագրում հստակ պարբերություն կար, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, որն աջակցում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, և հղում էր կատարվում այն հայտարարություններին, որորնք արվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով 2009 թվականից:

Դուք տեղյակ եք, թե դրանք ինչ հայտարարություններ էին և ինչ դրույթներ, ինչ սկզբունքներ էին պարունակում:

Բացի դրանից բրյուսելյան հռչակագրում նշվեց, որ աջակցություն է հայտնվում գործող ձևաչափերին, ընդհանրապես կոնֆլիկտների մասին էր խոսքը։ Դրա դեմ էլ էր դուրս գալիս Ադրբեջանը: Ինչպես գիտեք, Ռիգայում Ադրբեջանը դեմ էր դուրս եկել հենց 2009 թվականից ի վեր արված այդ հինգ հայտարարություններին հղմանը: Եվ հենց այդ պատճառով էր, որ որոշ ընդհատվեց Ռիգայի գագաթաժողովը: Ադրբեջանը ստիպված էր առանձին հայտարարությամբ հանդես գալ։ Այնուամենայնիվ, Ռիգայի գագաթաժողովի հռչակագիրը ընդունվեց:

Նշեմ նաև, որ Բրյուսելում նույն գագաթաժողովի օրը բարձր հանձնակատար Մոգերինին հայտարարություն արեց կոնկրետ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որովհետև այս անգամ բրյուսելյան գագաթաժողովի հռչակագիրը շատ ավելի սեղմ էր և չէր պարունակում առանձին կոնֆլիկնտների վերաբերյալ դրույթներ՝ ներառյալ նաև ղարաբաղյան հակամարտության մասով։ Հռչակագրում ընդհանրացված մոտեցումներ էին:

Իսկ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բարձր հանձնակատար Մոգերինին հայտարարեց, որ Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների ջանքերին, և իրենց առաջարկություններին և մոտեցումներին: Այսինքն բավական հստակ հայտարարություն: Նաև Ձեզ հիշեցնեմ, դրա մասին էլ մենք ասել ենք բազմիցս, որ այն շրջանակային փաստաթուղթը, որը ԵՄ հետ ստորագրեցինք, պարունակում է դրույթ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որտեղ նշվում է ԵՄ աջակցության մասին Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումներին և հատկապես հիմնախնդրի հանգուցալուծմանը միջազգային իրավունքի հայտնի երեք սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի, հիման վրա:

Սա հենց այն սկզբունքներն են և այն մոտեցումն է, որից Ադրբեջանը միշտ փորձում է խուսափել, որևէ հղում կատարելուց կամ դրանց մասին հիշատակելուց: Սա է իրականությունը բրյուսելյան հռչակագրի վերաբերյալ:

Երկիր Մեդիա. Պարոն նախարար, օրերս Բաքու հասավ ռուսական զենքի հերթական խմբաքանակը: Ինչպե՞ս եք վերաբերվում դեպի Ադրբեջան ռուսական սպառազինության շարունակական մատակարարմանը, հատկապես երբ վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ ռուսական զինատեսակը Ադրբեջանը լայնորեն կիրառել է 2016թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տրամադրվող սպառազինությանը, դրան Հանրապետության նախագահը և արտգործնախարարը ոչ մեկ անգամ արդրադարձել են: Չեմ կարծում, որ կրկնելու կարիք կա, բայց նշեմ, որ նաև հայտնի է, թե ինչ պատճառներով է հատուկ շեշտադրումներով այս թեման շահարկվում Բաքվի քարոզչամեքենայի կողմից:

Հայաստանն անում է հնարավորը, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի, ներառյալ նաև օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերություններից, ավելի մատչելի գներով գնելով սպառազինություն:

Հիշատակեմ նաև, որ 2010 թվականին ստորագրվեց 5-րդ արձանագրությունը՝ կից 1995թ պայմանագրին, որը վերաբերում էր ռուսական բազայի ներկայությանը Հայաստանում: Այդ արձանագրությամբ որոշ փոփոխություններ մտցվեցին հիմնական փաստաթղթի մեջ։ Դրանցով Ռուսաստանը պարտավորվում է ստանձնել Հայաստանի անվտանգության ապահովման դերակատարությունը՝ Հայաստանի Զինված ուժերի հետ միասին և նաև պարտավորություն վերցնում՝ տրամադրել Հայաստանին ժամանակից զենք, սպառազինություն` ի կատարումն հենց այն դրույթի, որ Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ երաշխավորելու է Հայաստանի անվտանգությունը:

Մի բան էլ ավելացնեմ. ակնհայտ է, որ Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում ոչ միայն որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, այլ նաև այս տարածաշջրանում կարևորագույն դերակատարություն ունեցող պետություն:

Aysor.am. Պարոն Նալբանդյան, երկու հարց ունեմ: Նախ արցախյան հիմնահարցի վերաբերյալ Լավրովի հայտարարությունից հետո՝ թե այն պետք է փուլային տարբերակով լուծվի, սկսվեցին շրջանառվել տարբեր շահարկումներ: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը, որն է բանակցային սեղանին այսօր դրված՝ փուլային, թե փաթեթային տարբերակը:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է այդ շահարկումներին՝ փուլային, թե փաթեթային, ասեմ, որ միգուցե 20 տարի առաջ այդպիսի հարցադրումները ինչ-որ պատճառներ կարող էին ունենալ, այսօր այդ հարցում որևէ կասկած չի կարող լինել։ Եռանախագահող երկրները բազմից հայտատարել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի այն սկզբունքների, այն տարրերի հիման վրա, որոնք մշակվել և ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն: Այսինքն, որպես փաթեթ, և փորձել առանձնացնել մեկ սկզբունքը կամ մեկ դրույթը մյուսից անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը: Այս փաթեթային մոտեցումը առաջարկված է եռանախագահող երկրների կողմից: Դրա մասին նաև բազմիցս հայտարարվել է, ներառյալ նաև ամենաբարձր մակարդակով՝ եռանախագահող ներկրների նախագահների կողմից:

Բայց իհարկե պետք է նկատի ունենալ, և դրա մասին էլ մենք բազմիցս նշել ենք, որ փաթեթային հանգուցալուծումը, բնականաբար, ենթադրում է փուլային կիրառում:

Aysor.am. Ո՞րն է Ձեր դիրքորոշումը Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում ծավալած ռազմական գործողությունների վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում լարվածությանը, այդ գործողություններին, իհարկե մտահոգություն է առաջացնում, որ նոր լարվածություն է առաջացել այդ տարածաշրջանում, որը բերել է մարդկային զոհերի և վիրավորների նաև քաղաքացիական բնակչության, իմիջիայլոց, նաև սիրիահայերի շրջանում:

Սա լուրջ մտահոգության առիթ է հանդիսանում, հատկապես որ ԴԱԵՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում այն առաջընթացը, որն արձանագրվել է վերջին շրջանում, հույս էր ներշնչում, թե իրավիճակը Սիրիայում կարող է գնալ կայունացման և խաղաղության հաստատման: Այս լարվածությունը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այդ գործընթացի համար:

Մենք իհարկե միշտ կողմ ենք, որ բոլոր խնդրահարույց հարցերը լուծվեն բանակցությունների ճանապարհով, պետք է օգտագործվեն միջազգային այն հարթակները, որոնք արդեն գործում են, կամ առաջարկվում են: Ես նկատի ունեմ և՛ ժնևյան, և՛ Աստանայի գործընթացները: Այսօր նաև Սոչիում մեկնարկել է սիրիական ազգային կոնգրեսը, որը ևս մեկ կարևոր հարթակ է։ Հուսով ենք, որ այս ամենը հնարավորություն կտա գնալ դեպի կայունացման, խաղաղության հաստատման և միջսիրիական երկխոսության միջոցով հարցերի լուծմանը:

Ararat TV. Պարոն նախարար։ Շարունակելով Ադրբեջանի թեման՝ Ադրբեջանի իշխանություններն անընդհատ կրկնում են, որ բոլոր այն մարդիկ, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ, նրանց մեծամասնությունը հայկական քարոզչության զոհերն են: Երբ նրանք վերադառնում են հայրենիք, զղջում են, նույնիսկ ներողություն են խնդրում Ադրբեջանից, անգամ խնդրում են իրենց հանեն հայտնի սև ցուցակից:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, եթե հավատանք ադրբեջանական պնդումներին, թե նրանք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ, վերադառնում են, զղջում են, ներողություն են խնդրում, ապա այդ ցուցակը չէր ավելանա, այսօր չէր ներառի վեց հարյուր-յոթ հարյուր անձ։ Հենց իրենց կողմից տրամադրված տեղեկություններով, այդ վեց-յոթ հարյուր հոգուց հինգ-վեց հոգի միգուցե խնդրել են այդ ցուցակից իրենց հանել:

Ազգային ժողովում հարցուպատասխանների ժամանակ մեկ անգամ նշել էի, որ Լապշինի հետ կապված այդ զարհուրելի դեպքից հետո շատ ավելի կավելանա այցելուների հոսքը դեպի Արցախ, ներառյալ նաև բլոգերների, ինչը և տեղի ունեցավ: Դուք էլ եք տեղյակ։

Կարծում եմ ադրբեջանական այդ պնդումներն իհարկե իրականության հետ որևէ կապ չունեն, քանի որ այդ ցուցակի ջախջախիչ մեծամասնությունը պատիվ է համարում գտնվել Բաքվի «սև ցուցակում», ինչպես իրենք են հայտարարել բազմիցս։ Անգամ նրանք, ովքեր իբրև թե խնդրել էին հանել կամ զղջում էին իրենց այցելության համար, հետագայում հայտարարություններ են արել, ինչպես օրինակ Լապշինը, բավականին բացահայտող հայտարարություններ՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող «սև ցուցակների», արգելքների և այլնի մասին: Գիտեք, ժամանակները անցել են, որ բռնի ուժով կարող են սահմանափակվի մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Սա անհնար է:

Ararat TV. Արդբեջանի արտգործնախարարը վերջին շրջանում շատ է կրկնում, որ պետք է անցնել տրամաբանական բանակցությունների, տրամաբանական բանակցություններ վարել: Ընդհանրապես՝ ինչպե՞ս հասկանանք այս եզրույթը:

Էդվարդ Նալբանդյան. Այո՛, մենք լսել ենք, առաջին անգամը չէ, որ ադրբեջանցիներն ասում են, որ պետք է վերջապես տրամաբանական բանակցություններ սկսել:

Բաքվի կողմից հայտարարությունների մեջ ոչ միշտ է պետք տրամաբանություն փնտրել, անգամ եթե իրենք օգտագործում են «տրամաբանություն» բառը:

Ո՞ր տրամաբանության մասին է խոսքը գնում: Ա՞յն տրամաբանության, որով իրենք համաձայնություն են տալիս և հետո հետ են կանգնում այդ համաձայնություններից, ինչպես դա եղավ և Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ։ Ա՞յն տրամաբանության, երբ իրենք հրաժարվում են եռանախագահող երկրների կողմից արված առաջարկներից։ Ա՞յն տրամաբանության, երբ պայմանավորվածության են գալիս հիմնախնդրի կարգավորման էության շուրջ, ինչպես դա եղավ Կազանում, Կազանից առաջ Սոչիում, Սոչիից առաջ Աստրախանում, Աստրախանից առաջ Սանկտ Պետերբուրգում և այլն և հետո հետքայլ անում: Կամ այն տրամաբանության, երբ իրենք համաձայնվում են նվազեցնել լարվածությունը շփման գծում և սահմանին և հետո գնում են իրավիճակը սրելուն ուղղված նոր քայլերի: Ի՞նչ են նշանակում «անտրամաբանական» հանդիպումները, բանակցությունները: Չե՞ն զգում Ադրբեջանում, որ հենց իրենց համար վարկաբեկիչ է, եթե իրենք տարիներ շարունակ մասնակցել են մի գործընթացի, որը տրամաբանություն չի ունեցել:

Գիտեք, որ նախագահների մակարդակով 2 տասնյակ հանդիպում է կայացել: Ի՞նչ է, դրանք անտրամաբանակա՞ն են եղել: Կամ՝ 6 տասնյակ հանդիպում արտգործնախարարների մակարդակով, անտրամաբանական հանդիպումնե՞ր էին, ինչո՞ւ էին գալիս, ինչո՞ւ էին մասնակցում, ի՞նչ էին քննարկում:

Չեմ կարծում, որ եռանախագահները նույն կարծիքն ունեն: Իրենք իրենց յուրահատուկ տրամաբանությամբ են մոտենում բանակցային գործընթացին, և դա ոչ միայն Հայաստանի, Արցախի տրամաբանությանը չի համապատասխանում, դա չի համապատասխանում միջազգային հանրության անունից հանդես եկող եռանախագահող երկրների տրամաբանությանը:

Panorama.am. Պարոն նախարար, ուզում եմ հետևյալի մասին հարցնել՝ նախորդ տարեվերջին, Դուք և Հանրապետության Նախագահը ձեր խոսքում նշեցիք, որ 2018 թ. գարունը դիմավորելու ենք առանց հայ-թուրքական արձանագրությունների: Ուզում եմ հարցնել. ե՞րբ է այդ մասին պաշտոնապես որոշում կայացվելու և հրապարակավ հայտարարվելու, և երկրորդը՝ Հայաստանի միջազգային վարկը, կարծում եք, դրանից կտուժի՞:

Էդվարդ Նալբանդյան. Մոտ 10 տարի առաջ, երբ Հայաստանը նախաձեռնեց այդ կարգավորման գործընթացը, այս տարիների ընթացքում, միշտ հավատարիմ է եղել թե՛ գործընթացին, թե՛ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Հայաստանը չէ, այլ հենց Թուրքիան է, որ հրաժարվեց իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները: Ես մեկ անգամ նշել էի, դա անցյալ տարվա վերջին՝ հեռուստատեսությանը տրված իմ հարցազրույցն էր։ Ասացի, որ վերջին տարիներին միջազգային հանրությունն ասում էր, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, բայց այսօր կարող ենք ասել, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում: Եթե կողմերից մեկը պետք է անհանգստացած լինի, որ իր հեղինակությունը, միջազգային վարկը կարող է տուժել, ապա դա Հայաստանը չէ, հայկական կողմը չէ: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Հանրապետության Նախագահի կողմից հնչեցրած, հայտարարված այդ ժամկետներում մեր դիրքորոշումը հայտնի կդարձնենք:

Հանրային հեռուստաընկերություն. Պարոն Նալբանդյան, երկու հարց՝ Կրակովի հանդիպումից հետո հայտարարվեց, որ սկզբունքային որոշում կա Կասպրչիկի գրասենյակի կարողություններն ընդլայնելու հետ կապված: Կխնդրեի նաև բացել փակագծերը՝ Վիեննայի հանդիպումից հետո հրադադարի խախտման միջազգային մեխանիզմ ստեղծելու հետ կապված այդ գործընթացն ի՞նչ փուլում է:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը, ապա գիտեք, որ Հայաստանը միշտ կողմ է եղել դրան, քանի որ հակամարտության գոտում դիտորդական առաքելություն իրականացնող միակ կառույցն է։ Իհարկե, եթե ավելացնել այդ դիտորդական առաքելություն իրականացնողների թե՛ քանակը, թե՛ էֆեկտիվությունը, ավելի ինտենսիվ դարձնել մոնիտորինգային առաքելությունները, ապա դա կարող է նպաստավոր լինել հակամարտոության գոտում լարվածության նվազեցման համար, նպաստել 1994-95 թվականներին ձեռք բերված զինադադարի վերաբերյալ համաձայնությունների կատարմանը:

Գիտեք, որ այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վիեննայում և դրանից հետո մի քանի առաջարկ էր արվել ԵԱՀԿ գործող նախագահության կողմից, այն ժամանակ Գերմանիան էր նախագահում: Հայկական կողմերը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը դրան տվել էին իրենց համաձայնությունը, և հնարավոր չեղավ դա իրականացնել, որովհետև Ադրբեջանը բազմաթիվ խոչընդոտներ առաջ բերեց և չստացվեց ընդլայնել Կասպրչիկի թիմի հնարավորությունները:

Կրակովում նախարարների մակարդակով սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց մեկ քայլ առաջ անել՝ 7 հոգով ավելացնելով Կասպրչիկի թիմի միջազգային անձնակազմը։ Դրա մասին եռանախագահող երկրները Կրակովի հանդիպումից հետո նշեցին իրենց հայտարարության մեջ, մենք էլ նույնն արեցինք: Գիտեք, որ, ի տարբերություն Ադրբեջանի, որն իր յուրահատուկ, այսպես ասած, ստեղծարար մոտեցում է մշտապես ցուցաբերում այդ հանդիպումներից հետո, իր հատուկ կարծիքն է հայտնում կամ յուրահատուկ մեկնաբանությունն է տալիս, որն ամբողջովին տարբերվում է այն հայտարարությունից, որոնք ոչ միայն Հայաստանն է անում, այլ նաև եռանախագահող երկրները: Նույնը պատահեց Կրակովից հետո:

Ադրբեջանը դեռ լռում է, որևէ բան չի ասում, որ այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել: Մոտակա օրերին եռանախագահները այցելելու են տարածաշրջան, լինելու են Ադրբեջանում, Հայաստանում և Արցախում: Տեսնենք` ինչ զարգացումներ կլինեն: Հույս ունենանք, որ այդ պայմանավորվածությունը կիրագործվի և ադրբեջանական կողմը, ևս մեկ անգամ, ինչպես դա բազմիցս պատահել է, հետքայլ չի անի:

Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որի շուրջ ոչ միայն Վիեննայի գագաթաժողովի ժամանակ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, այլ առնվազն վերջին ութ-ինը տարվա ընթացքում, մենք խոսում ենք եռանախագահող երկրների կողմից արված այդ առաջարկի մասին, և բազմաթիվ անգամ մենք եկել էինք այն ըմբռնման, որ պետք է այդ կառուցակարգը ստեղծվի, բայց նորից Ադրբեջանն էր, որ հետ էր կանգնել այդ պայմանավորվածություններից։ Անգամ եռանախագահող երկրներն առնվազն երկու անգամ հայտարարել էին, որ Հայաստանը տվել է իր համաձայնությունը, և իրենք սպասում են, որ Ադրբեջանն էլ կհամաձայնի այդ մեխանիզմի ստեղծմանը:

Այդ հարցը մնում է օրակարգում, և հույս ունենանք, որ ապագայում դա հնարավոր կլինի իրականացնել։ Դա կարևոր մի գործիք կարող է հանդիսանալ ոչ միայն միջադեպերի հետաքննության, այլ նաև կանխարգելման իմաստով, կարևոր գործիք՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման առումով:

Tert.am. Պարոն Նալբանդյան, հարցս վերաբերում է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին: Մասնավորապես, տեղյակ ե՞ք, որ նա հայտարարել է, որ Ադրբեջանի համար չսպիացող վերք է դարձել 1918 թվականի Ադրբեջանի իշխանությունների արածը՝ Երևանը Հայաստանին հանձնելը, դրա հետ կապված ի՞նչ կարծիք ունեք:

Էդվարդ Նալբանդյան. Բաքվից հնչող այդ հայտարարությունները նորություն չեն։ Առաջին անգամ չէ, որ այդպիսի հայտարարություններ են անում:

Դա մոտավորապես այն շարքից է, որ ասում են, թե իբր Արցախն էլ պատմական Ադրբեջանի տարածք է: Ես կարծում եմ, որ ավելորդ չէր լինի Ադրբեջանի ղեկավարին միգուցե հնարավորություն տալ գալ Երևանի 2800-ամյակի տոնակատարությանը, միգուցե տեղում պատմությանը ավելի մոտիկից կծանոթանար:

Մենք այս տարի նշում ենք Առաջին հանրապետության հոբելյանը և Մայիսյան հաղթանակների 100-ամյակը: Ի՞նչ հաղթանակների. այն հաղթանակների, որ մեր զինվորի քաջությամբ և մեր ժողովրդի զոհողությամբ մենք կարողացանք պաշտպանել հենց Երևանը և կարողացանք պաշտպանել մեր իրավունքը ազատ անկախ ապրելու:

Իսկ ի՞նչ է նշելու այս տարի Բաքուն: Նշելու են Թուրքիայի կողմից ստեղծված Կովկասյան բանակի կողմից Բաքվի և այլ քաղաքների գրավումը: Սա է պատմական իրողությունը: 1980-ական թվականների սկզբներին Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը Հայաստանում այցելել էր Սարդարապատի համալիր։ Դրա ֆոտոները կան։ Կարծում եմ՝ մի օր, միգուցե, նաև հնարավոր կլինի, որ Ադրբեջանի ներկա նախագահը ևս կայցելի։

Tert.am. Երկորդ հարցս վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի փակուղի մտնելու հետևանքներին: Հայտնի է, որ Հայաստանի քաղաքացիները Թուրքիայում խնդիրներ են ունենում հիմնականում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չլինելու պատճառով: Ի՞նչ-որ քայլեր ձեռնարկվում են այդ խնդիրները վերացնելու համար, եթե դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթաց այդպես էլ չլինի:

Էդվարդ Նալբանդյան. Այն որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն, դա մեր պատճառով չէ, դա թուրքական կողմի մեղքով է։ Իհարկե, եթե այդ հարաբերությունները կարգավորված լինեին, կարգավորման գործընթացը նախատեսում էր նաև, որ պետք է հաստատվեին դիվանագիտական նաև հյուպատոսական հարաբերություններ։ Այս շրջանակներում հնարավոր կլիներ ավելի արդյունավետ ձևով պաշտպանել մեր քաղաքացիների շահերը Թուրքիայի տարածքում։ Բայց հարաբերություններ չկան՝ ոչ դիվանագիտական, ոչ հյուպատոսական։ Երբ այդպիսի խնդիրներ առաջանում են, իհարկե, արտգործնախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի մեր քաղաքացիները պաշտպանված լինեն, նշանակություն չունի դա Թուրքիայում լինի, թե այլ երկրում, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ։

Չնայած, ասեմ, որ այսօր շատ քիչ երկրներ կան, որոնց հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ։ 175 երկրի հետ մենք ունենք դիվանագիտական հարաբերություններ։ Կան ևս միայն մոտ երկու տասնյակ երկրներ, ում հետ չունենք։

Հայաստանի քաղաքացիները և ոչ միայն քաղաքացիները, այլ նաև ծագումով հայերը, երբ խնդիրներ են ունենում մենք հանձնառություն ենք հայտնել պաշտպանելու, թե մեր քաղաքացիներին և ընդհանրապես, ճգնաժամային իրավիճակներում հայտնված հայերին։

Armenpress․ Որպես այս տարվա կարևոր իրադարձություն, կխնդրեի՝ անդրադառնայիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ներկայացնեիք սպասվելիք ընդհանուր ծրագրերը։ Հայտնի է, որ մի քանի բարձրաստիճան փոխայցելություններ են սպասվում, կխնդրեի՝ նշեիք հստակ քանի երկրի ղեկավար է լինելու Հայաստանում։

Էդվարդ Նալբանդյան․ Անկախության տարիների ընթացքում Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել ղեկավարելու, նախագահելու տարբեր միջազգային կառույցներ։ ՀԱՊԿ-ում է եղել նախագահող, Եվրախորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, այլ կառույցներում։ Այդ բոլոր նախագահությունները եղել են ռոտացիոն։ Սա է տարբերությունը. Ֆրանկաֆոնիայում ռոտացիոն նախագահություն չէ։ Բավական սուր մրցակցային պայմաններում մեզ հաջողվեց ստանձնել այս կառույցի ղեկավարությունը։

Այս տարի մենք նշում ենք Ֆրանկաֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակացության միայն հինգերորդ տարեդարձը. դրանից առաջ դիտորդ ենք եղել, ասոցացված անդամ: Մեզ՝ ամենաերիտասարդ անդամներից մեկին հնարավորություն տրվեց ղեկավարել, նախագահել 50 տարվա պատմություն ունեցող այս կառույցը, որը 84 դիտորդ, ասոցացված և լիիրավ անդամ երկրների կառույց է։ Իհարկե, սա ցույց է տալիս այն վստահությունը նաև համերաշխությունը միջազգային հանրության կողմից, որը դրսևորվեց Հայաստանի նկատմամբ։ Գագաթաժողովին մասնակիցների թվի իմաստով, ես ասացի՝ 84 լիիրավ, ասոցացված անդամ և դիտորդ։ Այդքան պատվիրակության մասնակցություն է ակնկալվում գագաթաժողովին, բայց նաև ֆրանկոֆոն տարբեր գործակալություններից և գործընկեր կառույցներից։ Հրավերներ են նաև ուղարկվել մի շարք միջազգային կազմակերպությունների։ Ընդհանուր պատվիրակությունների թիվը լինելու է 100-ից ավելի։ Հուսով ենք, որ մեծ թվով պատվիրակություններ ղեկավարվելու են ամենաբարձր մակարդակով։

Իհարկե, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը հոկտեմբեր ամսին Հայաստանում, իսկ դուք գիտեք՝ մենք արդեն ստանձնեցինք Նախարարների համաժողովի նախագահությունը, մեզ բացառիկ հնարավորություն է տալիս ներկայացնելու Հայաստանը միջազգային հանրությանը, ընդլայնելու մեր կապերի, հարաբերությունների աշխարհագրությունը, սերտացնելու, խորացնելու համագործակցությունը ֆրանկոֆոն ընտանիքի անդամ երկրների հետ։

Ես կցանկանայի նաև նշել, չնայած այս կապակցությամբ ես մի քանի անգամ մանրամասներ եմ հայտնել, բայց հատուկ կցանականայի նշել, որ մենք պատրաստում ենք Ֆրանկոֆոնիայի կազմակերպության մի նոր հիմնարար փաստաթուղթ ՝ «Ապրել միասին» պակտը, որը բավական լուրջ փաստաթուղթ է լինելու։ Արդեն սկսել ենք այն մշակել, քննարկել անդամ երկրների հետ, ՖՄԿ քարտուղարության հետ։ Գագաթաժողովի ժամանակ ընդունվելու է եզրափակիչ հռչակագիր, որը կոչվելու է Երևանյան հռչակագիր: Բացի դրանից ընդունվելու են ևս մոտ տաս բանաձևեր տարբեր հարցերի վերաբերյալ:

Հատուկ կցանկանայի նշել, որ այս գագաթաժողովի շրջանակներում մտադիր ենք անցկացնել ֆրանկոֆոն գործարար համաժողով, որը հնարավորություն կտա սերտացնել, ամրապնդել ինստիտուցիոնալ և ընդհանրապես կապերը ֆրանկոֆոն երկրների գործարարների միջև։ Այն հնարավորություն կտա նաև Հայաստանին ավելի ընդլայնել համագործակցությունը, տնտեսական ոլորտում իրականացնել տարբեր ծրագրեր այս երկրների հետ: Մեր նպատակներից մեկն է ստեղծել ֆրանոկֆոն երկրների գործարարների ցանց: Դա կայանալու է մեր նախագահության օրոք և դա բացառիկ հնարավորություն է բոլոր ֆրանկոֆոն երկրների համար, ներառյալ նաև Հայաստանի համար:

Armenpress․ Դուք ներկայացրիք 2017 թվականի գործունեության ամփոփումը։ Կխնդրեի նաև ներկայացնել, թե որոնք են լինելու ընթացիկ 2018 թվականի գերակայություններն այս ոլորտում։

Էդվարդ Նալբանդյան. Արտաքին քաղաքականության ոլորտում գերակայությունները ամեն տարի չեն փոխվում, ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես այլ երկրներում էլ: Գերակայություններն ունենում են ավելի երկարատև ուղղվածություն: Իհարկե, մեր գերակայություններից է եղել և շարունակելու է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և մենք շարունակելու ենք մեր ջանքերը եռանախագահող երկրների հետ:

Դուք գիտեք, որ Հայաստանը, տարբեր միջազգային կառույցների կարծիքով, դարձել է մարդկության դեմ հանցագործությունների և նոր ցեղասպանությունների կանխարգելման ջանքերի առաջամարտիկ։ 2018թ.-ին նշվելու է ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, և այդ կապակցությամբ Հայաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի նոր բանաձև ընդունվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում։ Գիտեք, որ 2015թ.-ին, երբ մենք նշում էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մեզ հաջողվեց ընդունել այդպիսի բանաձև, որը ստացավ շատ լուրջ աջակցություն բոլորի կողմից: Մոտ յոթ տասնյակ, անգամ յոթ տասնյակից ավել երկրներ դարձան համահեղինակ, ու այդ բանաձևն ընդունվեց կոնսենսուսով՝ այսինքն որևէ մեկը չհանդգնեց դուրս գալ այդ բանաձևին դեմ, մեր նախաձեռնած Ցեղասպանությունների կանխարգելման բանաձևի դեմ: Այս տարի նախաձեռնել ենք, և աշխատանքներ են տարվում, և հուսով եմ, որ նոր բանաձև կընդունվի։

Դեկտեմբերին մենք մտադիր ենք անցկացնել նոր գլոբալ ֆորում՝ նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը։ Դա խորհրդանշական է, քանի որ մեր նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը հաստատվեց որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:

Պետք է նկատի ունենանք, ինչպես որ ես նշեցի, որ մենք արդեն նախագահում ենք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում, հոկտեմբերին կառույցի գագաթաժողովն է կայանալու մեզ մոտ։ Անցյալ դեկտեմբերից նախագահում ենք նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: Շատ անելիքներ կան։

Այն, ինչ նշել ենք 2017թ. հաշվետվության մեջ, որն արդեն հասանելի է մեր կայքէջում, հուսով եմ, որ վաղը կհրապարակվի նաև մամուլում։ Այնտեղ նշված բոլոր ուղղություններով մենք շարունակելու ենք ջանքերը թե՛ երկկողմ հարաբերությունների զարգացման, ամրապնդման, ընդլայնման նպատակով, թե՛ տարբեր միջազգային կառույցների շրջանակներում, բազմաթիվ միջազգային հարթակներում` արձագանքելով տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին:

Armenpress․ Պարոն Նալբանդյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տարեկան հաշվետվություն էր հրապարակել, որում մասնավորապես ասվում է, որ Հայաստանը նախապայմաններ է առաջադրել բանակցային գործընթացը շարունակելու համար և իբրև Հայաստանին հարկադրաբար են վերադարձրել բանակցային սեղանի շուրջ։ Կխնդրեի Ձեր մեկնաբանությունն այս հարցի առնչությամբ։

Էդվարդ Նալբանդյան. Դա էլ առաջին անգամ չեն ասում, թե իբրև թե Հայաստանը նախապայմաններ ուներ, և մեզ ստիպեցին, բերեցին բանակցությունների: Ասում եք հաշվետվության մեջ են գրել. միգուցե իրենք ելնում են նրանից, որ թուղթն ամոթից չի կարմրում, դրա համար էլ գրում են, ինչ ուզում են:

Գիտեք, եթե այդպես լիներ, եթե այդ նախապայմանները մենք առաջ քաշած լինեինք…

Ինչի մասին է խոսքը: Իրենք ձևացնում են, որ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները, պայմանավորվածությունները նախապայմաններ էին մեր կողմից: Վիեննայից հետո, անգամ, իրենք ասացին, որ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Դրանք եռանախագահող երկրների երևակայություններն են:

Եթե այդ նախապայմանները մենք առաջադրած լինեինք և մեզ ստիպած լինեին դրանցից հրաժարվել... Ենթադրենք այդպես է։ Մենք գնացինք բանակցությունների։ Ինչ է քննարկվում այդ բանակցությունների ժամանակ։ Դուք էլ գիտեք, որ բանակցություններից հետո եռանախագահող երկրները հանդես են եկել հայտարարություններով, որտեղ հատուկ նշում են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորության մասին: Եվ ոչ միայն ասում են, որ դա կարևոր է իրականացնել, այլ նաև ջանքեր են գործադրում, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Հենց դրա մասին է, որ մենք վերջերս Կրակովում խոսում էինք՝ Կասպրչիկի թիմի հնարավորությունների ընդլայնման մասին։ Ադրբեջանական կողմը անգամ դեմ չեղավ, որ եռանախագահող երկրները հայտարարեն դրա մասին։ Եռանախագահող երկրները Հայաստանի և Ադբեջանի անունից ասացին, որ նախարարները սկզբունքային համաձայնության են եկել Կասպրչիկի թիմի հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ:

Կամ նախապայմաններ չեն եղել և Ադրբեջանը ինչ-որ նոր վարկածներ է հորինում, կամ եթե նախապայմաններ եղել են, ստացվում է, որ Ադրբեջանը հենց ինքն է ստիպված եղել գալ և շարունակել բանակցությունները այս նախապայմանների շուրջ:

Ընդգծեմ. Հայաստանի կողմից նախապայմաններ չեն եղել: Եվ որպես նախապայմաններ ներկայացնել այն պահմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել այդ գագաթաժողովների ժամանակ, դա առնվազն լուրջ չէ:

Ուղղակի Ադրբեջանն հանդիպումներից հետո և ոչ միայն վերջին երեք, այլ դրանից առաջ էլ է բազմիցս փորձել հետքայլ անել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվում գագաթաժողովներին, նախարարների մակարդակով հանդիպումներին:

Անցած տարի դեկտեմբերին Վիեննայում, ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում իմ ելույթում ես հիշատակեցի այն ինը խոչընդոտները, որ Ադրբեջանի պատճառով խնդիր են ստեղծում հիմնախնդրի կարգավորումն առաջ մղելու իմաստով:

Այդ ինը կետերի մեջ հատուկ նշեցի նաև այն, որ Ադրբեջանը հետ է կան?

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս