loader
Նախագահը հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին

Նախագահը հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Պրոֆեսոր Բիլեզիկյանի նախաձեռնությամբ արդեն տասներկու տարի Հայաստանում կազմակերպվում է օստեոպորոզի հիմնախնդիրների նվիրված սիմպոզիում, իսկ հաջորդ շաբաթ Երևանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի միջազգային համաժողով, որին կմասնակցեն պատվիրակներ ավելի քան երկու տասնյակ երկրներից:

Հայրենիքի հետ սերտորեն կապված մասնագետը մեծապես կարևորել է կրթական, հետազոտական ծրագրերի իրականացումը և նշել, որ իր փորձը սիրով է փոխանցում Հայաստանի բժիշկներին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հանրային առողջությանը վերաբերող հարցերի: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս