loader

Նախագահը հյուրընկալել է Մխիթարյան միաբանության միաբան հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին. տեսանյութ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հյուրերը տեղեկացրել են, որ միաբանության կողմից ձեռնարկվել է Հայոց ցեղասպանությանը նախորդած և հաջորդած ժամանակաշրջաններում ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներին առնչվող 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հրատարկություն, որն ընդգրկելու է վեց առաջատար ամերիկյան թերթերը՝ «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post»-ը:

Նրանք նախագահին են նվիրել մատենաշարի առաջին՝ «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times» երկհատոր գիրքը: Հատորներում ներկայացված 2666 հոդվածներում անդրադարձ է կատարվում 1894-1896 թթ․ համիդյան կոտորածներին, Ադանայի կոտորածին, 1915 թ․Հայոց ցեղասպանությանը և այդ կոտորածների անմիջական հետևանքներին:

Հեղինակները նշել են, որ գրքերը նախատեսված են ոլորտի մասնագետների և հետազոտողների համար, չեն վաճառվում և տրվում են գրադարաններին ու բուհերին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս