loader
Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կոնգոյի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կոնգոյի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոնգոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հետագա հաջողություններ մաղթել: Նա համոզմունք է հայտնել, որ Դավիդ Մադուկան ՝ որպես Հայաստանում Կոնգոյի առաջին դեսպան, իր նպաստը կբերի երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության զարգացմանը:

Դեսպան Մադուկան իր հերթին վստահեցրել է, որ լուրջ ջանքեր կներդնի՝ փոխշահավետ գործակցության ներուժը արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին, նշվել է, որ այն կազմակերպությունների անդամ երկրների միջև փոխգործակցության ընդլայնման լավ հնարավորություն է: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ կլինի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում հյուրընկալելու Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս