loader
Նախագահն ԱԶԲ ներկայացուցիչներին առաջարկել է ընդլայնել փոխգործակցության շրջանակը

Նախագահն ԱԶԲ ներկայացուցիչներին առաջարկել է ընդլայնել փոխգործակցության շրջանակը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, որի օժանդակությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել տնտեսության թե´ հանրային, և թե´ մասնավոր հատվածներում, և տարբեր ոլորտներում կան հաջողված օրինակներ:

Նախագահը քաջալերել է ընդլայնել փոխգործակցության շրջանակը՝ առանձնահատուկ կարևորելով կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի ոլորտների, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ծրագրերը:

Տակեիկո Նակաոն իր հերթին նշել է, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել մի շարք ոլորտներում և ընդգծել, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է շարունակել զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս