loader
Նախագահն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

Նախագահն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր քաղաքապետին, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ մայրաքաղաքի զարգացման և նրա բնակիչների բարեկեցության: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների, ընթացիկ ու ապագա ծրագրերի շուրջ: Հայկ Մարությանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների մասին:

Հանդիպումից հետո նախագահն ու քաղաքապետն այցելել են «Երևան իմ սեր» հիմնադրամ: Շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս