loader
Նախարարը տղաների մասին վիճակագրությունը ներկայացրել է որպես աղջիկներին վերաբերող ցուցանիշ

Նախարարը տղաների մասին վիճակագրությունը ներկայացրել է որպես աղջիկներին վերաբերող ցուցանիշ

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ազատությանը» փոխանցեց՝ չի ծրագրում հրաժարական տալ․ նախարարին հրաժարական տալու կոչ էր արել «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, պնդելով՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող Լևոն Ալթունյանը պետք է պատասխան տա իր պայթունավտանգ հայտարարության համար:

Հիմնավորելով, թե ինչու է անհրաժեշտ Պապիլոմա վիրուսի դեմ աղջիկներին պատվաստել հենց 13 տարեկանից՝ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ընթացքում առողջապահության նախարարը հղում էր արել հարցումների արդյունքների, որոնց համաձայն Հայաստանում «մինչև տասնհինգ տարեկան աղջիկների շուրջ 25 տոկոսը սեռական փորձ ունեն»: Ընդ որում, ճշտող հարցին՝ խոսքը մինչև 15 տարեկանների՞ մասին է, Ալթունյանը կրկին տվել էր դրական պատասխան:

«Որպես պատգամավոր պահանջում եմ, որ նախարարը ներկայացնի բավարար և թույլատրելի ապացույցներ, որոնք հավաստեն այդպիսի հարցումներ անցկացրած լինելու և այդ հարցումների արդյունքների իրողության փաստը», - այսօր հայտարարեց Գևորգ Պետրոսյանը՝ մանրամասնելով․ - «Որովհետև ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի իրականություն կա: Աստված ոչ արասցե, եթե դա այդպես է, ուրեմն մենք դժբախտ ազգ ենք, իսկ եթե այդպես չէ, ուրեմն քաղաքական պաշտոն զբաղեցնող պատասխանատուն պետք է պատասխանատվություն կրի իր այդ արտահայտության համար: Եթե իրենք ինչ-որ նախագիծ ունեն և իրենց պետք է նախագիծը անցկացնել, ապա թող ուրիշ բան մտածեն, բայց ոչ մեր ազգային արժանապատվությունը, մեր ապագա մայրերի, մեր հայ աղջիկների արժանապատվությունը վիրավորելու գնով անցկացնել այդ նախագիծը»:

Պատգամավորը գտնում է՝ նախարարը հանցագործության մասին հաղորդում է տվել, ուստի նրա հայտարարությամբ պետք է զբաղվեն նաև իրավապահները․ - «Սրանով նաև պարոն նախարարը ձեռնոց է նետում իրավապահ մարմիններին, որովհետև եթե 14 տարին չլրացած աղջկա, և ոչ միայն աղջկա, այլ նաև տղայի հետ սեռական հարաբերություն են ունենում անգամ իր համաձայնությամբ, ապա այդ համաձայնությունը իրավաբանական իմաստով նշանակություն չունի անձին պատասխանատվությունից ազատելու համար»:

Օրվա վերջում առողջապահության նախարարությունը պարզաբանում ներկայացրեց Ալթունյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած հայտարարության առիթով, նշելով, թե «շփոթմունք է եղել», նախարարը տղաների մասին վիճակագրությունը ներկայացրել է որպես աղջիկներին վերաբերող ցուցանիշ:

Ամբողջական՝ «Ազատությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս