loader

Նախարարությունը մանրամասներ է ներկայացրել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վերաբերյալ. տեսանյութ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը մանրամասներ է ներկայացնում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վերաբերյալ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5 %-ով, ավելին, եթե գյուղացիները որոշեն միավորվել և կոոպերատիվ կազմել, պետական սուբսիդավորման արդյունքում կարող են վարկ ստանալ 3 %-ով։

Իսկ ահա սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0 %-ով։ Վարկի չափը` 3-15 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝  մինչև 5 տարի` կախված ներդրումների ուղղվածությունից։

Մանրամասները՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս