loader
Զինծառայողներին տրամադրվող կարագին` փոխարինող ապրանքներ

Զինծառայողներին տրամադրվող կարագին` փոխարինող ապրանքներ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու հարցը: Այն ներառված է չզեկուցվող հարցերի շարքում:

Նախագծի համաձայն՝ հստակեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին կատարվող հղումները, ինչպես նաև պարենային ապահովության չափաքանակներում կարագին փոխարինող ապրանքները:

«Պարենային ապահովության կարգը հաստատելու չափաքանակների 11-րդ կետում «շաքարով» բառից հետո լրացնել «սպրեդով, միքսով» բառերը: Նախատեսել կարագին փոխարինող ապրանքներ՝ անձնակազմի մատակարարումները անխափան իրականացնելու նպատակով»,- գրված է նախագծում:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» (25.11.2017թ.) ՀՀ օրենքի փոփոխությամբ:

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս