loader

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաներում զենք-զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավորվարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։ Այս մասին նշված է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի՝ Facebook-ի գրառման մեջ: 

«Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանները Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։ Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես և մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաև ռադիոկապի միջոցներ։ Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է գրառման մեջ։

Տեղեկացնենք, որ խոսքը Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար և ՊԵԿ նախկին պետ Հովհաննես Հովսեփյանի մասին է:

Ավելի վաղ Հայաստան 24տեղեկացրել էր, որ նախկին իշխանավորներից շատերը դեռ վայելում են պետության կողմից իրենց տրամադրված ճոխությունները: Հեղափոխությունից հետո պաշտոնից զրկվածները դեռևս օգտագործում են պետհամարանիշերով մեքենաները: Նոր իշխանությունն այս մասին քաջատեղյակ է: Ավելին՝ սկսել են հետամուտ լինել խնդրին և լուծում տալ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս